copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:33 24-06-2022

Գերմանիայի իշխանությունները մտածում են «Հյուսիսային հոսք 2»-ի մի հատվածը ազգայնացնելու մասին. Spiegel

Գերմանիայի իշխանությունները դիտարկում են «Հյուսիսային հոսք 2» գազատարի՝ երկրի տարածքով անցնող հատվածի ազգայնացման հնարավորությունը, գրում է Spiegel-ը։

Այժմ այդ հարցի ուսումնասիրությամբ զբաղվում է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը: Ազգայնացման դեպքում գազատարի այն հատվածը, որը գտնվում է Գերմանիայի ներքին ջրերում, կարող է անջատվել մնացած մասից և միացնել այն հեղուկ բնական գազի լողացող տերմինալին։ Այդ հատվածն արդեն ներառված է երկրի գազատրանսպորտային համակարգում, դրա միջոցով հնարավոր կլինի գազ մատակարարել Գերմանիայի հարավային հատվածին։

Այս տարբերակն ունի թերություններ, ընդգծում է ամսագիրը. փոփոխությունների համաձայնեցումը կարող է երկար տևել, կան նաև իրավական դժվարություններ և բնապահպանական ռիսկեր։ Բացի դրանից, իշխանությունները մտավախություն ունեն, որ որպես պատասխան քայլ ազգայնացման տակ կարող են հայտնվել Ռուսաստանում գտնվող գերմանական ընկերությունները։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը