copy image url
Ներքին 4 տարի առաջ - 09:31 24-06-2022

Երևանում տան տանիքը պոկվել է ուժեղ քամու պատճառով՝ վնասելով գազատար խողովակը

Հունիսի 23-ին՝ ժամը 19։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևանի Ազատամարտիկների փողոցի տներից մեկի տանիքը պոկվել և ընկել է բակ՝ վնասելով էլեկտրալարերը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տան տանիքն ամբողջությամբ (140 քմ) պոկվել է, որից մի հատվածը ընկել է բակ, վնասել գազատար խողովակը՝ առաջացնելով գազի արտահոսք, իսկ մյուս հատվածը՝ հարևանությամբ գտնվող տան տանիքի, պարիսպի (տանիքից 3 քմ և պարիսպից 5 քմ հատվածները վնասվել են) և մոտակայքում կայանած «Opel» (վարորդ՝ Ե. Ա.) ու «Ford» (վարորդ՝ Ա. Խ.) մակնիշների ավտոմեքենաների վրա։

Փրկարարներն ապամոնտաժել են վնասված տանիքը, դադարեցրել գազի արտահոսքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության և էլեկտրական ցանցի աշխատակիցների մոտենալը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը