copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:30 23-06-2022

Առաջարկում եմ, որ ընտրական օրենսգրքի 42 հոդվածը համապատասխանեցվի Սահմանադրության 195-րդ հոդվածին․ Հովակիմյան

Այսօր տեղի են ունենում պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումները։

Պետաիրավական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը ասաց, որ առաջարկվող փոփոխոխություններից մեկը պայմանավորված է սահմանադրական պահանջներով։

«Գործող ընտրական օրենսգրքով կերտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների համար սահմանված են լրացուցիչ պահանջներ, այսինքն՝ թե ովքեր կարող են դառնալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ։ Սահմանադրությունը նման իրավունք օրենսդիրին չի տալիս։ Երբ մենք ուսումասիրում էինք ընտրական օրենսգիրք-սահմանադրություն այս համամասնության մեջ, մենք այս խնդիրը նկատեցինք, և ես, փորձելով հասկանալ, թե ժամանակին ինչու է այդպես արվել, կա՞ր այսպիսի քաղաքական բացատրություն, որ ինքնավար մարմինների դեպքում սահմանադրությունը նման հնարավորություն տալիս է, ժամանակին սա դրվել է ընտրական օրենսգրքի մեջ։ Ներկա պահին ես առաջարկում եմ, որ ընտրական օրենսգրքի 42 հոդվածը բերվի համապատասխանեցվի Սահմանադրության 195-րդ հոդվածին։ Այս մոտեցումը եղել է նաև մեր քաղհասարակության գործընկերների առաջարկների մեջ»,- ասաց Հովակիմյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին