copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:53 22-06-2022

Անահիտ Ավանեսյանը Ժնևում մասնակցել է Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի խորհրդի նիստին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որպես GAVI միջազգային դաշինքի խորհրդի անդամ, Ժնևում մասնակցում է Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի (GAVI) խորհրդի նիստին: Նիստի ընթացքում քննարկվել են իմունականխարգելման ծրագրերի իրականացման խնդիրները, ամփոփվել են մինչ օրս իրականացված աշխատանքները, ընդունվել են առաջիկա ծրագրերի ֆինանսավորմանը և կառավարմանը վերաբերող ռազմավարական որոշումներ:

Առողջապահության նախարարն այս դաշինքում ներկայացնում է Հայաստանն ու Հոնդուրասը։

Նիստի ընթացքում նախարարն անդրադարձել է նաև COVID-19 համավարակի համատեքստում COVAX հարթակի գործունեությանը` որպես GAVI գլոբալ դաշինքի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ նախաձեռնություն:

Մասնավորապես, բարձրացրել է անդամ-պետություններին, այդ թվում` Հայաստանին COVAX հարթակի միջոցով COVID-19-ի դեմ պատվաստանյութերով ապահովելու ուշացումները և այլ խնդիրներ` ընդգծելով դեղագործական ընկերությունների հետ երկրների համար ավելի լավ պայմաններ բանակցելու կարևորությունը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ