Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:12 22-06-2022

Այդ ձայնագրությունից հետո ո՞նց կարելի է արդարադատական համակարգից որևէ բան սպասել․ զոհվածի ծնող

Պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները այս պահին Քննչական կոմիտեի մոտ են՝ բողոքի ակցիա իրականացնելու։

Օragir.news-ի հետ զրույցում պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, պատասխանելով հարցին, թե առաջադրված բուն մեղադրանքի մասին ի՞նչ կարող է ասել, ասաց․ «Դե այնտեղ մեղադրանք չկա, ես ի՞նչ ասեմ։ Դասարանը իր որոշումը կայացրել է, Քննչական կոմիտեն էլ չի առարկել դատարանի որոշումը, ես էլ ի՞նչ անեմ»։

Հարցին, թե օրերս ձայնագրություն հրապարակվեց՝ Գագիկ Ջհանգիրյանը հետ կապված, այդ ձայնագրությունից հետո նա Հայաստանի արդարադատական համակարգից սպասելիքներ ունի՞, Գալեյանը պատասխանեց․ «Իհարկե ո՛չ, այդ ձայնագրությունից հետո ո՞նց կարելի է արդարադատական համակարգից որևէ բան սպասել։ Առհասարակ որևիցե համակարգ աշխատո՞ւմ է։ Այսօր իրենք հրապարակում են, որ անաչառ քննությոն են վարելու մեր տղաների գործի վերաբերյալ, և մեկ տարի յոթ ամսվա ընթացքում որևէ գործողություն չեն արել քննչական, և մենք անգամ տուժողի իրավահաջորդ չենք դարձել։ Այսինքն՝ այս երկրում ցանկացած իրավական համակարգ և առհասարակ որևէ պետական ոլորտ այնքան չի աշխատում, որ երկրում քաոս է տիրում։ Բոլորս քաջ գիտենք՝ Ջհանգիրյան Գագիկը ով է, Մատաղիսի դեպքը պարզ դեմներս է»։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում