copy image url
Ավելին 4 տարի առաջ - 12:50 22-06-2022

Դմիտրի Մեդվեդևի որդին «Եդինայա Ռոսիա»-ի անդամ է դարձել

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա»-ի նախագահ Դմիտրի Մեդվեդևի որդին՝ 26-ամյա Իլյա Մեդվեդևն անդամագրվել է իշխող կուսակցությանը։

«Եդինայա Ռոսիա»-ի կուսակցական տոմսը նրան է հանձնել Դաշնության Խորհրդի փոխնախագահ Անդրեյ Տուրչակը։ Պաշտոնյան վստահություն է հայտնել, որ 26-ամյա Մեդվեդևի օրինակով բազմաթիվ երիտասարդներ կուսակցության շարքերը համալրելու որոշում կկայացնեն։

Ի պատասխան՝ Դմիտրի Մեդվեդևի որդին ասել է, որ հույս ունի օգտակար լինել «մանկական սպորտի, առողջապահության և կրթության, փոքր և միջին բիզնեսի աջակցության» ոլորտներում, օգնել «ներմուծման նոր ուղիների հետ կապված բոլոր ընթացակարգերի կարգավորման» հարցում և առանձին նշել է, որ նրա համար «արդիական և հետաքրքիր է թվային փոխակերպման ուղղությունը՝ և՛ պետության, և՛ կուսակցության, և՛ բիզնեսի»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում