Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 3 տարի առաջ - 22:45 21-06-2022

Իսպանացի արիստոկրատը Մադրիդի կենտրոնում կրակել է երկու կնոջ և ինքնասպան եղել

Իսպանիայում ոստիկանությունը հետաքննում է Մադրիդի կենտրոնում երկու կնոջ սպանությունը, որը, ըստ նախնական տվյալների, կատարել է 53-ամյա արիստոկրատ, կոմս Ատարեսը և Պերիխայի մարկիզ Ֆերնանդո Գոնսալես դե Կաստեխոնը։ Այս մասին հայտնում է El Comercio թերթը։

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 20-ին Իսպանիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ Սերանո փողոցում գտնվող տներից մեկում։ Առավոտյան ոստիկանությունը տեղի բնակիչներից մեկից հաղորդագրություն է ստացել, որ իր պատուհանից հարևան տանն անշնչացած դի է տեսնում է։

20 րոպե անց դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել են երեք դի, ինչպես նաև մարտական ​​զինամթերք և զենք։

Հետաքննությունը ենթադրում է, որ կոմսը կրակել է իր 44-ամյա զուգընկերոջ և 70-ամյա ընկերուհու վրա, որից հետո ինքնասպան է եղել։ Մինչ այդ, ըստ ոստիկանության, Գոնսալես դե Կաստեխոնը բազմիցս կոնֆլիկտներ է ունեցել հարևանների հետ՝ բակում կրակելու պատճառով, իսկ 2018 թ. նրան մեղադրել են զուգընկերոջ նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան