Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:39 21-06-2022

Արմեն Չարչյանից դժգոհում են, նոր կանոններ է սահմանել. Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի շուրջ (որը կրկին զբաղվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի փաստացի ղեկավարմամբ) դժգոհություններ կան: «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած աշխատակիցները նշում են, որ Չարչյանի պահվածքն ու առաջ քաշած կանոնները խիստ անընդունելի են: Մասնավորապես՝ նույն մարդկանց խոսքով՝ նա ասել է, թե յուրաքանչյուր հիվանդից որքան է վճարելու հիվանդանոցին, որքանը պիտի իրեն պահի:
Բացի այդ, դժգոհություններ է առաջացրել նաեւ փոխտնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը, որը Չարչյանի մտերիմներից է: Այս անգամ դգոհությունները կապված են նաեւ նրա վարքի հետ, եւ նշվում է, որ վերջիններս կարծես թե վերեւից են նայում մյուս աշխատակիցներին, ժողովների ժամանակ կոպիտ խոսում, «մատ թափ տալու» ոճով շփվում բոլորի հետ: Այսինքն՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում անառողջ մթնոլորտ է:
Աշխատակիցների բողոքի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Արմեն Չարչյանից։ Նա նախ խնդրեց մի փոքր ուշ զանգահարել, ապա ամբողջ օրը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին եւ նամակներին: Պատրաստ ենք հրապարակել նաեւ նրա տեսակետը:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել