Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 09:45 21-06-2022

Բայդենը Ռուսաստանին մեղադրել է աշխարհում փախստականների թվի ռեկորդային աճի մեջ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ ռազմական գործողության պատճառով աշխարհում փախստականների թվի ռեկորդային աճ է գրանցվել։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Ռուսաստանի հատուկ գործողության պատճառով վերջերս մենք հասել ենք մռայլ փուլի. ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության տվյալներով, ավելի քան 100 միլիոն մարդ այժմ բռնի տեղահանված անձ է, ավելին՝ քան երբևէ պատմության մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հունիսի 9-ին ՄԱԿ ԳՀՎ-ն հաղորդել է, որ փետրվարի 24-ին, ՌԴ-ի հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո, Ուկրաինայից ավելի քան 7.27 միլիոն մարդ է տեղափոխվել հարևան երկրներ: Ընդ որում, փետրվարի 28-ից հունիսի 7-ը հակառակ ուղղությամբ սահմանը հատել է ավելի քան 2.31 մլն մարդ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել