copy image url
Ավելին 4 տարի առաջ - 21:56 20-06-2022

Կոկորդիլոսը կերել է տիրոջ հետ զբոսանքի դուրս եկած 14 կիլոգրամանոց շանը


ԱՄՆ-ում կոկորդիլոսը կերել է 14 կիլոգրամանոց շանը, գրում է Fox News-ը։ Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կենդանին տիրոջ հետ զբոսնելիս է եղել։

Ֆլորիդայից Ջոշուա Ուելսը զբոսնել է այգում իր լաբրադորի հետ։ Երբ տղամարդն ու ընտանի կենդանին անցել են լճակի մոտով, կոկորդիլոսը դուրս է թռել ջրից։ Գիշատիչը ատամներով բռնել է շանը և կտրուկ քաշել դեպի հատակը։

Ուելսը փորձել է բռնել շանը և փրկել նրան, բայց տեսնելով կոկորդիլոսի չափսերը՝ հասկացել է, որ դիմադրելն անիմաստ է։ Ամերիկացին դեպքի մասին հայտնել է ոստիկանությանը, որին հաջողվել է գազանի հետքի վրա դուրս գալ ու գտնել լաբրադորի մնացորդները։

Չնայած այն հանգամանքին, որ շունը կապված է եղել, տեղական իշխանությունները կոչ են արել մարդկանց իրենց ընտանի կենդանիների հետ չքայլել ափամերձ տարածքով:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ