Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 3 տարի առաջ - 13:38 20-06-2022

Ուկրաինան Ռուսաստանից և Բելառուսից գրքերի ներմուծումն ու տարածումը արգելող օրենք է ընդունել

Ուկրաինայի Գերագույն ռադան ձայների մեծամասնությամբ օրինագիծ է ընդունել, ըստ որի արգելվում է Ուկրաինա այն գրքերի ներմուծումն ու տարածումը, որոնց հեղինակները 1991թ.-ից հետո ունեին կամ ունեն ՌԴ քաղաքացիություն, ինչպես նաև Ռուսաստանից, Բելառուսից, նաև բռնազավթված տարածքներից այլ տպագիր նյութերի ներմուծումն ու տարածումը։

Բացառություններ են նախատեսված գրքերի և պարբերականների համար, որոնք անհատների կողմից ներմուծվում են անձնական ուղեբեռով և ենթակա չեն տարածման:

Արգելքը չի ազդի նաև խորհրդային տարիներին կամ ավելի վաղ հրատարակված գրքերի վրա:

Բացի այդ, ինչպես նշում է «Ինտերֆաքս-Ուկրաինան», օրենքն առաջարկում է ուժեղացնել հակաուկրաինական բովանդակությամբ հրատարակչական արտադրանքի նկատմամբ սահմանափակումները, դադարեցնել դրանց տարածումը Ուկրաինայում, մասնավորապես՝ չեզոքացնել Ուկրաինայում ռուսաստանցի հեղինակների գրքերի զանգվածային տպագրության սպառնալիքները:

2023թ.-ի հունվարի 1-ից բոլոր գրքերը կհրատարակվեն և կտարածվեն պետական ​​ուկրաիներեն լեզվով, Ուկրաինայի բնիկ ժողովուրդների լեզուներով և Եվրամիության պաշտոնական լեզուներով:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ