Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:09 20-06-2022

Նույնիսկ Թոռնիկ Ալեյանն է հերքել, որ Չալաբյանը երբևէ իրեն նյութական շահագրգռություն է առաջարկել․ փաստաբան

Հանրային գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպանները և ընկերները այս պահին մամուլի ասուլիսով են հանդես գալիս։ Բանախոսներն են փաստաբան Վարազդատ Հարությունյանը, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, Արմեն Խաչիկյանը։

Ասուլիսի ընթացքում Չալաբյանի փաստաբան Վարզդատ Հարությունյանը ասաց, որ մինչ այժմ վարույթ իրականացնող մարմինը ոչ միայն ձեռք չի բերել գեթ մեկ ապացույց, որ Ավետիք Չալաբյանը մեկից ավելի անձանց նյութապես շահագրգռել է՝ հավաքներին մասնակցելու նպատակով, այլև չունի որևէ ապացույց, որով հիմնավորվում է, որ Չալաբյանը նյութապես շահագրգռել է հավաքին մասնակցելու նպատակով։

«Իսկ ինչ վերաբերում է մեկ անձի շահագրգռելուն, այդ ձայնագրության մեջ երևում է, թե ինչպես է Թոռնիկ Ալեյանը պրովոկացիայի ենթարկում Չալաբյանին՝ անընդհատ ասելով, որ փողն է կարևոր։ Այստեղ ունենք մի դերակատար, որը Թոռնիկ Ալեյանն է, որը ենթադրյալ շահագրգռության հասցեատերն է, և շատ կարևոր է, որ նույնիսկ նա առերես հարցաքննության ժամանակ որևէ կերպ չի պնդել, ընդհակառակը՝ հերքել է, որ Ավետիք Չալաբյանը երբևէ իրեն նյութական շահագրգռություն է առաջարկել որևէ հանրահավաքի մասնակցելու համար»,- ասաց Վարազդատ Հարությունյանը, ապա հավելեց, որ այն, ինչ կատարվում է, քաղաքական հետապնդում է։

Տեսանյութը՝ ստորև․

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան