Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:31 20-06-2022

Մինչև ֆինանասական ազդեցություն աշխատողների վրա չունենանք, ուրիշ ձև չի աշխատի. համոզելով, խնդրելով չի լինում էդ. քաղաքապետ

Գործակարգավարական խորհրդակցության հերթական նիստում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, դիմելով վարչական շրջանի ղեկավարներին, ասաց. «Հիմա որ սկսեմ ձեր կոմունալ վարչություններով զբաղվել, հետո կասեք՝ մեր լիազորությունները տանում են, մենք չենք կարողանում աշխատել, կոմունալ վարչությունները դուրս չեն գալիս, չեն շրջում՝ տեսնեն, թե ինչ խնդիրներ կան։ Ո՞վ է, օրինակ, այդ հարցը բարձրացրել, Կիևյանում ավազը լցրած ա ամբողջությամբ, քամին տալիս, դուրս ա տալիս, ոչ մի ծածկ չկա վրան ընդհանրապես, չգիտեմ էլ՝ կարելի՞ է բերել փողոցում լցնել, թե՞ ոչ։ Հիմա որ սկսկեմ կոմունալ վարչության աշխատակիցներով զբաղվել, թե ով ինչ է անում, հետո որ փոփոխություն անեմ, ասելու եք՝ մեր լիազորությունները մեզանից տանում եք։ Եթե շինարարն անպարտաճանաչ է ու ինչ-որ բան թերի է արել, որը մեկ տարվա ընթացքում ի հայտ է գալիս, թող գա, վերացնի էդ ամեն ինչը։ Մինչև մենք ֆինանասական ազդեցություն այդ մարդկանց վրա չունենանք, ուրիշ ձև չի աշխատի։ Համոզելով, խնդրելով չի լինում էդ»։

Տեսանյութը՝ քիչ անց։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել