copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:18 18-06-2022

Հայաստանի և Իտալիայի սոցապնախարարները քննարկել են փորձի փոխանակման հնարավորությունները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իտալիայի աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարար Անդրեա Օրլանդոյի հետ։ Այս մասին հայտնում են նախարարությունից:

Ընդգծելով երկու նախարարությունների՝ սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանն ուղղված շարունակական ջանքերի կարևորությունը՝ կողմերը քննարկել են աշխատանքի և զբաղվածության քաղաքականության վերաբերյալ փորձի փոխանակման հնարավորություններն, ինչպես նաև աշխատանքային իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։

Անդրադառնալով ոլորտային բարեփոխումներին՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ աշխատանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ու զբաղվածության մակարդակի բարձրացումը ռազմավարական ծրագրի առաջնահերթություններից են։ Այս համատեքստում նախարարը կարևորել է աշխատանքային օրենսդրության խախտումներին արձագանքող կատարելագործված համակարգի դերը, որի արդյունավետ գործունեությունը հնարավորություն կտա նպաստել աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությանը։

Հանդիպման ընթացքում երկուստեք շեշտվել է նաև մասնագիտության ճիշտ ընտրության, աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը, որոնք նպատակ ունեն օգնել վերջիններիս մասնագիտական հմտություններն ու կարողությունների զարգացմանը։

Կողմերը հույս են հայտնել, որ համագործակցության շրջանակի ընդլայնումը հնարավորություն կընձեռի համատեղ ծրագրեր իրականացնել սոցիալական պաշտպանության ոլորտի այլ ուղղություններով ևս։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի