copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:23 18-06-2022

«Ծռերը» փողոցը գրավելու ռազմավարություն են մշակում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ազգային ժողովրդավարական բեւեռը կամ, այլ կերպ ասած՝ «ծռերը», մեր տեղեկություններով, փողոց վերադառնալու, ավելի ճիշտ՝ փողոցը գրավելու ռազմավարություն են մշակում: Խորհրդարանական ընդդիմության ՝ Ֆրանսիայի հրապարակը լքելուց հետո «ծռերը» կարծում են, որ հանրության ռադիկալ զանգվածներին միայն ռադիկալ մարտավարությամբ է հնարավոր փողոց հանել, իսկ վերջին ամիսների պայքարը ցույց է տվել, որ մի ստվար զանգված արմատական գործողություններ է պահանջում:


«Ծռերի» ակտիվացումը կարող է պայմանավորված լինել նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ Արեւմուտքի նկատմամբ խաղերով: Փաստացի, Նիկոլ Փաշինյանը մինչ այս պահը չի արդարացնում Արեւմուտքի բոլոր հույսերը, եւ որոշ արեւմտյան շրջանակներ փորձելու են փողոցով ներազդել նրա վրա՝ արագացնելով խաղաղության պայմանագրի ստորագրումը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է