copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:44 17-06-2022

Արևմուտքը սպանում է իր տնտեսությունը, մինչդեռ Ռուսաստանում իրավիճակը կարգավորվում է. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգում կայացած Միջազգային տնտեսական համաժողովում։ Նա հայտարարել է, որ Արևմուտքը միտումնավոր խարխլել է միջազգային համագործակցության և համաշխարհային արժույթների նկատմամբ վստահության հիմնական հայեցակարգերը։ Նախագահը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անվանել է «խելագար» և «անմիտ»՝ նշելով, որ Ռուսաստանն աստիճանաբար կարգավորում է իր տնտեսական իրավիճակը, մինչդեռ ԱՄՆ-ն և Եվրոպան, ընդհակառակը, մեծ կորուստներ են կրում պատժամիջոցների պատճառով։ Նա դրանք գնահատել է մոտ 400 միլիարդ դոլար։

Պուտինի խոսքով, ԱՄՆ-ի և Եվրոպայի տնտեսական անկումը կապված չէ Ուկրաինայի պատերազմի հետ, այն սկսվել է շատ ավելի վաղ՝ «Մեծ յոթնյակի երկրների երկարաժամկետ անպատասխանատու մակրոտնտեսական քաղաքականության, ներառյալ անվերահսկելի արտանետումների և պարտքերի կուտակման պատճառով»:

Նա Ուկրաինայում իր «հատուկ գործողությունն» անվանել է փրկօղակ Արևմուտքի համար, որը վերջինիս թույլ է տալիս բոլոր խնդիրների մեջ մեղադրել Ռուսաստանին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ