copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:57 17-06-2022

ՊԵԿ-ը կանխել է օդային ճանապարհով թմրամիջոցի ապօրինի ներմուծման փորձ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Օրերս ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ քաղաքացի Ա․ Ս.-ն պատրաստվում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանով մաքսանենգ ճանապարհով ներմուծել թմրամիջոցներ:

Պետական եկամուտների կոմիտեի և Քննչական կոմիտեի համագործակցության շրջանակումնշված տեղեկությունը փոխանցվել էր ՊԵԿմաքսանենգության դեմ պայքարի վարչությանը`տվյալ քաղաքացու ինքնությունը պարզելու և Հայաստանի Հանրապետություն թմրամիջոցների մաքսանենգությունը կանխելու նպատակով:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների իրականացրածմի շարքանհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև վերլուծական աշխատանքների արդյունքում պարզվել է քաղաքացու ինքնությունը, ովՎալենսիա-Վիեննա-Երևան ավիաչվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց հետո Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոցիև օպերատիվ-հետախուզության բաժինների աշխատակիցների կողմից ենթարկվել է համապատասխան մաքսային հսկողության:

Ուղեբեռների մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է շուրջ 1կգ 400 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի դեղնականաչավուն զանգվածների պարունակությամբ 3 փաթեթ, որոնք թաքցված են եղել քաղաքացու ուղեբեռի մեջ հայտնաբերված քաղցրավենիքի՝ երեք ստվարաթղթե տուփերում:

Հայտնաբերված թմրամիջոցի զանգվածներն, ինչպես նաև Ա.Ս.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերված իրերն ու առարկաները ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությանաշխատակիցների կողմիցկազմված նյութերի հետ միասին տրամադրվել են ՀՀ քննչական կոմիտե,որտեղ քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ քաղաքացին կալանավորվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ