copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:47 17-06-2022

Նիդեռլանդներում ԳՀՎ գործակալի են բացահայտել, որը ցանկանում էր աշխատել Հաագայի դատարանում

Նիդեռլանդների անվտանգության ծառայությունը հաղորդել է ԳՀՎ (ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի գլխավոր վարչություն) գործակալի բացահայտման մասին, որը ծրագրում էր աշխատանքի անցնել Հաագայի միջազգային քրեական դատարանում։

Հատուկ ծառայության տվյալներով, ռուսաստանցու անունը Սերգեյ Չերկասով է, նա Վիկտոր Մյուլլեր Ֆերեյրայի անունով բրազիլական փաստաթղթեր է օգտագործել։

Նիդեռլանդներում պնդում են, որ ՊՀՎ-ի գործակալը չգրանցված հետախույզ է եղել։ Նման գործակալները շատ լուրջ պատրաստված են լինում, ուստի շատ դժվար է նրանց բացահայտելը:
Թե կոնկրետ ինչպես են բացահայտել ռուսաստանցուն, չի նշվում։

Բրազիլիայի ոստիկանությունը հայտնել է, որ ռուսաստանցին Ռիո դա Ժանեյրո է ժամանել 2010թ.-ին և որպես բրազիլացի է ներկայացել: Նոր անունով նա մի քանի տարի ապրել է Իռլանդիայում և ԱՄՆ-ում, իսկ հետո վերադարձել է Բրազիլիա և պատրաստվել Նիդեռլանդներ մեկնելուն։ Այնտեղ նա Միջազգային քրեական դատարանում փորձնական աշխատանքի է անցել որպես նախնական հետաքննության բաժնի կրտսեր վերլուծաբան։

2022թ.-ին ապրիլին Չերկասովին արգելել են մուտք գործել Նիդեռլանդներ և հետ են ուղարկել Բրազիլիա։ Նրան դատելու են կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար։

Եթե ​​Չերկասովին հաջողվեր աշխատանքի անցնել, նա հասանելիություն կունենար դատարանի համակարգերին, որոնք հետաքննում են ռազմական հանցագործությունները, որոնցում կասկածվում են ռուսաստանցի զինվորներն ու սպաները։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել