copy image url
Ավելին 4 տարի առաջ - 23:35 16-06-2022

Բեյոնսեն ձիու վրա հայտնվել է բրիտանական Vogue-ի շապիկին

Երգչուհի Բեյոնսեն դարձել է բրիտանական Vogue-ի հուլիսյան համարի հերոսուհին։ Պարբերականի կայքում հրապարակվել է ամսագրի շապիկը, ինչպես նաև նկարներ երգչուհու ֆոտոշարքից։

Ամսագրի շապիկին երգչուհին կհայտնվի ձիու վրա նստած՝ երկար սև զգեստով, ամսագրի ներսի նկարները, հեղինակների մտահղացմամբ, կխորհրդանշեն 20-րդ դարի վերջին քառորդի ընթացքում ակումբային կյանքի զարգացումը։

Երգչուհին ընթերցողների առջև կհայտնվի դիսկո դիվայի կերպարում՝ Harris Reed հանդերձանքով, ռոք աստղի կերպարում՝ Junya Watanabe կաշվե բաճկոնով, ինչպես նաև անկաշկանդ դիրքով՝ ոսկով ասեղնագործված Schiaparelli Haute Couture փայլուն վերարկուով։

Նկարահանումների հեղինակը դարձել է լուսանկարիչ Ռաֆայել Պավարոտին, իսկ կոնցեպտի մշակմանը մասնակցել է բրիտանական Vogue-ի գլխավոր խմբագիր Էդվարդ Էնինֆուլը՝ երգչուհու և նրա թիմի հետ միասին։

Երգչուհին կհայտնվի Vogue-ի շապիկին իր նոր՝ «Renaissance» ալբոմի թողարկումից առաջ, որն ամսագիրը անվանել է «մինչ օրս ամենահավակնոտ երաժշտական ​​նախագիծը»։ Այն տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 29-ին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը