Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:12 16-06-2022

Շատ դեպքերում այսօրվա պաշտոնյաները անողոք թիրախավորումների տակ են հայտնվում․ Կոնջորյան

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցին, թե ինքը նշեց, որ Վարդապետյանը գործել է իր լիազորությունների շրջանակներում, արդյոք վարչապետի օգնականը ունի իրավունք միջամտել և խմբագրել քրեական գործը, ասաց․

«Ես նորից եմ կրկնում, որ ես գտնում եմ, որ տիկին Վարդապետյանը մինչ այժմ բոլոր պրոցեսների ժամանակ գործել է իր լիազորությունների տիրույթում։ Եթե դուք գտնում եք, կամ եթե կա որևէ մեկի մոտ հիմնավոր կասկած, որ այդպես չէ, տիկին Վարդապետյանի, իմ կամ որևէ մեկ այլ պաշտոնյանի շուրջ, ապա դրա համար կա իրավապահ համակարգ։

Բոլոր պաշտոնյաները պարտավոր են կատարել այնպիսի գործողություններ, որոնց համար նրանք լիազորված են սահմանադրությամբ և օրենքներով։ Եթե պաշտոնյան կատարում է գործողություն, որը դուրս է նշված տրամաբանությունից, ապա իրավական պետության մեջ այդ գործը կարող է համապատասխան ընթացք ստանալ իրավական ճանապարհներով։ Յուրաքանչյուր հրապարակային անձ, ըստ էության, շատ դեպքերում կարող է ենթարկվել ամենատարբեր թիրախավորումների, և մենք տեսնում ենք հատկապես վերջին տարիներին, որ շատ դեպքերում այսօրվա պաշտոնյաները անողոք թիրախավորումների տակ են հայտնվում, և դրանց բացարձակ մեծամասնությունը որևէ հիմք չի ունենում»,- ասաց Կոնջորյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան