copy image url
Միտք Ներքին 4 տարի առաջ - 22:56 15-06-2022

ԿԳՄՍ նախարարը դպրոցական ճամբարն ու ճաշարանի վերանորոգումը բարեփոխում է համարել

ԿԳՄՍ նախարարությունը ԶԼՄ-ներին հաղորդագրություն է ուղարկել՝ «Վահրամ Դումանյանն ԱԺ-ում ներկայացրել է կրթության ոլորտի 2021 թ. բարեփոխումները» վերնագրով: Ընդ որում, իբրեւ բարփոխումներ են ներկայացվում այնպիսի քայլեր, որոնք կա՛մ պետք է արվեն հետագայում, կա՛մ ընդհանրապես որեւէ աղերս չունեն բարեփոխում ասվածի հետ:

Օրինակ՝ նշվում է, որ Կայուն դպրոցական սնունդ ծրագրին միացել են Գեղարքունիքի և Լոռու մարզերի դպրոցները, որտեղ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջոցներով վերանորոգվել և կահավորվել են դպրոցների ճաշարանները։ Այստեղ ո՞րն է երկարանուն մեգանախարարության կամ անձամբ Վահրամ Դումանյանի ձեռքբերումը: Մի՞թե ճաշարանի կահավորումը լուրջ իրադարձություն է:

«Բարեփոխումների» ցանկում նշվում է, որ 11-րդ դասարանների 100 աշակերտների համար կազմակերպվել է փորձնական ռազմամարզական ճամբար, որին 2022 թ․ մասնակցելու է շուրջ 700 աշակերտ: Մի՞թե ճամբար կազմակերպելը արդեն կրթական բարեփոխում է համարվում, եւ մեզ նախանձում են աշխարհի առաջատար երկրները:

Ուռճացված հաստիքակազմ ունեցող այս գերատեսչությունը բարեփոխում է համարել նաեւ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տված ուսուցչի կամավոր ատեստավորման ծրագրի փորձարկումը եւ անգամ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի քննարկումը:

Շնորհակալություն, որ այս նախարարության նշած բարեփոխումների ցանկից գոնե բացակայում են, օրինակ, Փաշինյանի լուսանկարի՝ Դումանյանի աշխատասենյակի պատից կախելը, նախարարի ու իր բազմաթիվ տեղակալների արտասահմանյան ուղեւորությունները եւ ադրբեջաներենը ներդնելը կրթական համակարգում եւ «ազգային կրթություն» եզրույթի բացակայությունը կրթության ռազմավարության մեջ: Բայց ինչպես ասում են՝ երբեք մի ասա երբեք:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ