copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:15 15-06-2022

Քոչարյանն ընդունել է, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է՝ Շուշիի և Լաչինի հետ միասին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ՀՀ 2021 թ.-ի պետբյուջեի տարեկան հաշվետվության քննարկումներին իր եզրափակիչ ելույթում ասաց, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ոչ միայն չեն բացառել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, այլև համաձայնել են բանակցային փաթեթի առանցքային տրամաբանությանը, որ Արցախը պիտի լինի Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։

«Նրանք այս քայլով արհամարհել են 1991 թվականի սեպտեմբերի երկուսի Արցախի ընդունած հռչակագիրը և նույն թվականի դեկտեմբերի տասի հանրաքվեն։ Ընդհանուր պետություն բանակցային փաթեթին հաջորդել է, այսպես կոչված, տարածքների փոխանակման փաթեթը, որ այդ բանակցային փաթեթքվ ՀՀ այն ժամանակվա կառավարիչները Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս, որովհետև նշված փաթեթի իմաստն այն էր, որ ՀՀ-ն Ադրբեջանին է հանձնում Մեղրիի շրջանը և փոխարենը ստանում ԼՂ-ն։ Այսինքն՝ եթե ՀՀ-ն պետք է իր ինքնիշխան տարածքի մի մասը հանձներ Ադրբեջանին՝ Ղարաբաղը ստանալու համար, նշանակում է, որ Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք։ Նախագծում ուղիղ էլ գրված է, որ ՀՀ-ն Մեղրիի շրջանն է տալիս, Ադրբեջանը՝ Լաչին, Շուշի ու ԼՂ։ Ադրբեջանն է ԼՂ-ն ՀՀ-ին տվողը, նշանակում է, որ Քոչարյանն ընդունել է, որ Ղարբաղն Ադրբեջանինն է՝ Շուշիի և Լաչինի հետ միասին, ինչպես Մեղրին է ՀՀ-ինը, որն իր հերթին տալիս է Ադրբեջանին՝ ԼՂ-ն ստանալու համար»։




Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի