Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 15:36 15-06-2022

Մենք ունենք բազմաթիվ փաստեր, որ ոստիկանները պետք է լինեն մեղադրյալ․ Վարդևանյան

Շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաները և հանրահավաքները։
Այս անգամ ընդդիմությունը հավաք է կազամակերպել Վարդանյանների այգում։ Ապա ակցիայի մասնակից քաղաքացիները քայլերթով շարժվեցին դեպի դատախազության շենք, որտեղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հանդես եկավ ելույթով։

«Հիմա մենք եկել ենք դատախազության դիմաց՝ ասելու, որ այս պահի դրությամբ ունենք 30-ից ավել ապօրինի կալանավորված ընկերներ, բայց մենք չունենք մի դեպք, որ ոստիկան լինի ձերբակալված կամ կալանավորված։ Մենք ունենք բազմաթիվ փաստեր, որ ոստիկանները պետք է լինեն մեղադրյալ, բայց մեղադրյալ չեն։
Սա աբսուրդ է, օրինականության հետ կապ չունի։ Սա նաև այն պատճառներից է, որ յուրաքանչյուր մարդ, միանալով «Դիմադրություն» շարժմանը, գիտակցում է, որ առանց Նիկոլ՝ Հայաստանը անհրաժեշտություն է։ Չի կարող լինել իրականություն, որտեղ քաղաքացիներին ցույցի մասնակցելու համար մի ոստիկանի ցուցմունքով կալանավորեն, բայց տեսանյութով, որտեղ ոստիկանը մարդ է ծեծում, չկալանավորեն։

Ոչ թե մեր ուզածով պետք է լինի, այլ օրենքով․ այս իրականության մեջ դա չկա։ Այստեղ ամեն ինչի պատվերը տրվում է, կատարվում է»,- ասաց Վարդևանյանը՝ ավելացնելով, որ առաջարկում է Վազգեն Սարգսյան փողոցը փակել։



Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ