copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:25 15-06-2022

Կալանավորվել է ինքնաթիռների գնման համար պատասխանատու «Աերոֆլոտ»-ի թոփ-մենեջերը

Մոսկվայի դատարանը ձերբակալել է «Աերոֆլոտ»-ի թոփ-մենեջեր Միխայիլ Մինաևին՝ խոշոր չափի խարդախության մեղադրանքով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Խորոշևսկի դատարանի մամուլի ծառայությունը։ Գործակալության տվյալներով՝ ամբաստանյալը բողոքարկել է դատարանի որոշումը։

Մինաևը գլխավորում է ռուսական խոշորագույն ավիաընկերության ինքնաթիռների պարկի պլանավորման և զարգացման դեպարտամենտը։ Նա կալանքի տակ է մինչև օգոստոսի 8-ը։

ԶԼՄ-ների տվյալներով՝ «Աերոֆլոտ»-ի թոփ-մենեջերի գործը կարող է կապված լինել ավիաընկերության մարքեթինգային ռազմավարության մշակման պայմանագրի հետ: Խոսքը 200 մլն ռուբլի արժողությամբ պայմանագրի մասին է, որը ռուսական խոշորագույն ավիափոխադրողը 2019 թվականին կնքել է ամերիկյան Bain ընկերության հետ և, ինչպես կարծում է հետաքննությունը, ավիաընկերության համար անշահավետ է եղել։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում