copy image url
Ներքին Արտաքին 4 տարի առաջ - 14:46 15-06-2022

Երեւանում տեղի կունենա ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստ

Հունիսի 17-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի (ԱԽՔԿ) նիստը տեղի կունենա Երեւանում։ Այս մասին տեղեկացրել է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

Նիստը կնախագահի Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Նշվել է, որ նիստն ընթանալու է նեղ շրջանակով եւ լիագումար նիստի ձեւաչափով։ Նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ-ի անդամ պետությունների մարտահրավերների եւ սպառնալիքների չեզոքացման միջոցները։

Քարտուղարների կոմիտեի հաստատմանն են ներկայացվելու 2023թ. ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կազմավորման եւ կառավարման մարմինների համատեղ պատրաստման պլանը եւ մի շարք այլ փաստաթղթեր։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին