copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:36 15-06-2022

Նիկոլի քաղաքական իշխանությունը 10 կոպեկի արժեք չունի․ Շարմազանով

«Սա Հայկի ու Բելի պայքար է, սա ՀՀ երրորդ հանրապետության գաղափարական հիմքերի պահպանման և Հայաստանի ադրբեջանացման միջև պայքար է։ Այս շարժումը ճիշտ չէ որակել որպես կուսակցական պայքար»։ Այս մասին «Հայելի» ակումբում Անժելա Թովմասյանի հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը։

Նա հավելում է․ ««Հանրապետական» կուսակցությունը 2018թ․-ի մայիսից պայքարում է այս ազգակործան պատուհասի և կապիտուլյացիայի ռեժիմի դեմ շարունակելու է պայքարը։ Երբ որ մենք էինք սկսել պայքարը, ընդամենը մի քանի հոգի էինք։ Դուք շատ լավ էիք հիշում, որ ձեր ակումբում համարձակվում էին հյուրընկալվել ընդամենը մի քանի մարդիկ, ովքեր համարձակվում էին խոսել այս ազգակործան քաղաքականության դեմ։ Իսկ ազգակործան քաղաքականությունը սկսվել է մայիսից, երբ որ սրանք եկան իշխանության։ Այսօր արդեն այդ մի քանի հոգանոց շարժումը դարձել է հազարավոր մասնակիցներ ունեցող շարժում։ Հետևաբար խոսել շարժման հետընթացի մասին ոչ միայն անթույլատրելի է, այլև ծիծաղելի է։ Այս շարժումը «Հանրապետականի» աչքերով պետք է ավելի վճռական փուլ մտնի, այս շարժումը չի կարող պարտություն ունենա։ Այս շարժումը արձանագրեց մի քանի ձեռքբերումներ։ Փաշինյանը Հայաստանում իշխանություն չունի, Փաշինյանը մնացել է իր ՔՊ-ական խունտայի մի փոքր հատվածի հույսին և ոստիկանական բերետավորների հույսին։ Նիկոլի քաղաքական իշխանությունը 10 կոպեկի արժեք չունի։ Շարժումը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյան և Հայաստանի Հանրապետություն տարբեր հասկացություններ են։ Արցախի համար պայքարը ոչ թե քնել է, հանգստացել, այլ նոր թափ է առել։ Կան քաղաքացիներ, որոնք չեն հանդուրժելու Հայաստանի թրքացումը։ Ես մեկ ամիս առաջ այս ակումբում ասել եմ՝ արթնացի՛ր, հա՛յ մարդ, այսօր հայ մարդը արթնացել է, եթե կուզեք՝ Լաոն արթնացել է, Հայկը չի հանդուրժելու այս ազգակործան պատուհասների իշխանությունը»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ