copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:27 15-06-2022

«ՀայՓոստի» աշխատակիցների «ամանորյա պարգևատրումների» մասին լուրերը սխալ ընկալման հետևանք են. պարզաբանում

«ՀայՓոստ» ՓԲԸ-ն պարզաբանում է տարածել կապված մամուլում տարածված տեղեկության հետ, ըստ որի՝ «Հայփոստում» հունիսին ամանորյա պարգեւատրում են բաժանում:

Պարզաբանման մեջ ասվում է. «Մամուլում ՀայՓոստի աշխատակիցների «ամանորյա պարգևատրումների» մասին լուրերը սխալ ընկալման հետևանք են:

Տեղեկացնում ենք, որ ՀայՓոստ ՓԲԸ-ն ինքնաֆինանսավորման հիմունքներով, միջազգային կորպորատիվ ստանդարտներին համապատասխան գործող առևտրային կազմակերպություն է:

ՀայՓոստում գործում են կարճաժամկետ ամսական և երկարաժամկետ՝ տարեկան բոնուսային համակարգեր: Հաճախորդներին սպասարկող անձնակազմը (72%) պարգևավճարները ստանում են ամսական՝ կախված իրենց ամսական կատարողականից: Իսկ հաճախորդների հետ անմիջական շփում չունեցող և վարչական աշխատակիցները (28%) պարգևավճարները ստանում են իրենց տարեկան կատարողականին համապատասասխան:

Կատարողականը, կորպորատիվ ստանդարտներին համապատասխան, ընդունվում է դիտորդ խորհրդի կողմից՝ ըստ ընկերության առջև դրված նպատակների: Ընկերության սեփական միջոցներից գեներացվում է ֆոնդ՝ հաշվարկված կազմակերպության տարեկան բյուջեի մեջ, որտեղից կազմակերպության նպատակներին հասնելու դեպքում, տվյալ աշխատակիցները ստանում են պարգևավճար (Performance bonus):

Կորպորատիվ ստանդարտներից ելնելով՝ տարեկան բոնուսը տրամադրվում է արտաքին (անկախ) աուդիտի կողմից տվյալների հաստատումից հետո:

Ընդհանրապես կորպորատիվ աշխարհում, միջազգային ստանդարտներով աշխատող բոլոր կազմակերպությունները պարգևավճարները վճարում են երկրորդ եռամսյակում՝ միայն հաշվետու տարին հաշվարկելուց և ամփոփելուց հետո:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել