copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:18 15-06-2022

Տեղահանված արցախցիները ՀՀ-ում հիպոթեքային վարկի համար պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը

ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը իր նախորդ հրապարակումներում անդրադարձել է 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքներին Հայաստանի Հանրապետությունում հիպոթեքային վարկավորման միջոցով բնակարան ձեռք բերելու նպատակով տրամադրվող պետական աջակցության ծրագրին։ Եվ ահա, ինչպես հայտնում են ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեից, այն տեղահանված ընտանիքները, որոնք ունեն 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող և ցանականում են օգտվել նշված ծրագրից, պետք է մինչև սույն թվականի դեկտեմբերի 30-ը ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե (Ստեփանակերտ, Ս. Դավիթ 2) կամ ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ (Երևան, Աբովյան 9) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

ընտանիքի չափահաս անդամի անձնագրի (հաշվառման էջով) պատճենը և ընտանիքի անչափահաս անդամի ծննդյան վկայականի պատճենը.
ընտանիքի անդամին հանրային ծառայության համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքի պատճենը.
ամուսնության վկայականի պատճենը.
տեղեկանք ընտանիքի կազմի մասին.
տեղեկանքներ հաշվառման և բնակության վայրերից.
ընտանիքի անդամի՝ զոհվելու (մահանալու) մասին զինկոմիսարիատից կամ ԱՀ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների կողմից տրված տեղեկանքը, կամ անհայտ բացակայող, կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճռի պատճենը, կամ մահվան պատճառական կապի մասին բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի տված տեղեկանքի պատճենը.
ընտանիքի յուրաքանչյուր անդամին Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում սեփականության իրավունքով պատկանող բնակտարածքի վերաբերյալ տվյալների, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո բնակտարածքի օտարման մասին տեղեկանք(ներ)ը.
անհրաժեշտության դեպքում այլ փաստաթղթեր:

Այն ընտանիքները, որոնք արդեն ներկայացրել են փաստաթղթեը, պետք է ներկայանան ու փոխեն դիմումը՝ վերջինիս մեջ բնակության նախընտրելի վայրը նշելով Հայաստանի Հանրապետությունը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ