copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:48 14-06-2022

Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածը վերականգնել է  «Սահակյանշին» ընկերությունը

Երևանի քաղաքապետարանից Oragir.news-ին հայտնել են, որ Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված ամբողջ հատվածի վերականգման ողջ աշխատանքը, որը հնարավորություն է տվել երեկ երեկոյան վերաբացել ճանապարհը, իրականացրել է «Սահակյանշին» ընկերությունը։

Քաղաքապետարանից մեզ փոխանցեցին նաև, որ հարակից հատվածը, այսինքն՝ փլուզված ողջ հատվածը վերականգնելու համար դեռ որոշակի ժամանակ է պետք։

Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված ամբողջ հատվածը վերականգնված է, և երթևեկությունը վերականգնվել է։

Ավել ուշ պարզ դաձավ, որ ամբողջ հատվածը ամենևին էլ ամբողջությամբ վերականգնված չէ։ Փլվածքի չափով ճանապարհը նեղացվել է, և 4-գծանի ճանապարհը դարձել է 3-գծանի։

Հարցին, թե ինչպես է ստացվել, որ հաղորդագրությունում նշվում է, որ ամբողջ ճանապարհն է վերակագնված այն դեպքում, երբ իրականում դա այդպես չէ, մեզ պատասխանեցին, որ փոքրիկ վիրպակ է եղել։

«Ամբողջությամբը չի ենթադրում, որ ամբողջ ծավալը որը կար մինչև փլուզումը՝ վերականգնված է։ Մեր նախնական ինֆորմացիան հետագայում շտկվել է։ Այն հատվածն է երթևեկելի դարձել, որը հնարավոր էր վերաբացել երթևեկության համար»։

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին փլուզում էր եղել Ծիծեռնակաբերդի խճուղում։ Ըստ քաղաքապետարանի՝ փլուզման պատճառը հարակից տարածքում շինարարությունն էր։ Շինարարության ընթացքում չէր ապահովվել ճանապարհի ամրակցումը։

Ըստ օդում կախված լուրերի՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող կազմակերպությունը բնակելի թաղամաս է կառուցում։ Կապալառուն՝ «Սահակյանշին» ընկերությունը, փլուզման վտանգի մասին տեղեկացրել էր քաղաքապետարանին։ 28 օր Ծիծեռնակաբերդի խճուղին փակ էր։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ