Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 12:35 14-06-2022

Գերմանիան մինչև 10 միլիարդ եվրո կներդնի «Գազպրոմի» գերմանական «դստերը» փրկելու համար

Գերմանիան ներդրումային փաթեթ է պատրաստում «Գազպրոմի» գերմանական նախկին դուստր ձեռնարկությանն աջակցելու համար, հաղորդում է Bloomberg-ը։ Ըստ պարբերականի ֆինանսական շրջանակի աղբյուրների, վարկի չափը կարող է կազմել 5-10 միլիարդ եվրո։

Այն բանից հետո, երբ Եվրամիությունը Ուկրաինա ներխուժելու պատճառով Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանեց, ռուսական «Գազպրոմը» լքեց եվրոպական շուկան, սակայն գազի օպերատոր GAZPROM Germania-ն կարող է կարևոր դերակատարումը պահպանել ԵՄ երկրների գազի շուկայում։

Ըստ Bloomberg-ի զրուցակիցների, վարկը պետք է տրամադրի գերմանական KfW պետական ​​բանկը, համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ այս շաբաթ։

1990թ.-ին հիմնադրումից ի վեր GAZPROM Germania GmbH-ը 100%-ով պատկանել է ռուսական «Գազպրոմին»: Ուկրաինա ներխուժումից և Եվրամիության սահմանած տնտեսական պատժամիջոցներից հետո «Գազպրոմը» հրաժարվեց դուստր ձեռնարկությունից:

2022թ.-ի գարնանը այն անցավ Գերմանիայում էներգետիկ ոլորտի պետական ​​կարգավորողի՝ Bundesnetzagentur-ի ժամանակավոր կառավարման ներքո։ Մայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական բիզնեսին արգելեց որևէ գործարք կատարել «Գազպրոմի» արտասահմանյան դուստր ձեռնարկությունների, այդ թվում՝ GAZPROM Germania GmbH-ի հետ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել