copy image url
Ավելին 4 տարի առաջ - 11:12 14-06-2022

Յարոշենկոյի դիմաց ազատ արձակված ամերիկացի Ռիդը ՌԴ-ի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ

Ամերիկացի ուսանող Թրևոր Ռիդը, որը ռուսական բանտից ազատ է արձակվել օդաչու Կոնստանտին Յարոշենկոյի դիմաց, Ռուսաստանի կառավարության դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրա ներկայացուցիչ Ջոնաթան Ֆրանկսը։

Առկա տեղեկությունների համաձայն, Ռուսաստանի տարածքում Ռիդի նկատմամբ «ապօրինի» վերաբերմունքի հետ կապված հետաքննություն անցկացնելու պահանջով դիմում է ներկայացվել ՄԱԿ-ի ապօրինի ձերբակալություններով զբաղվող աշխատանքային խմբին։

Ինչպես նշվում է, բողոքարկումը վերաբերում է Ռուսաստանում Ռիդի կալանավորման անօրինականությանը և նրա իրավունքների ոտնահարմանը, ինչպես նաև դրա համար համապատասխան փոխհատուցում ստանալուն։ Փաստաթղթում նշվում է նաև, որ Ռիդի կալանավորումն իբր «Միացյալ Նահանգների վրա ճնշում գործադրելու փորձ էր՝ օրինական կերպով ձերբակալված և դատապարտված ՌԴ քաղաքացիներին ազատ արձակելու համար»:

2022թ.-ի ապրիլի 27-ին ավելի վաղ ՌԴ-ում դատապարտված ԱՄՆ քաղաքացի Թրևոր Ռոուդի Ռիդը փոխանակվել է Ռուսաստանի քաղաքացի Կոնստանտին Յարոշենկոյի հետ, որը 2010թ.-ին ամերիկյան դատարանի կողմից 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել թմրանյութերի մաքսանենգության համար։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ