copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:02 13-06-2022

Ծնվել է 44-օրյա պատերազմում անհետ կորած Աշոտ Սարգսյանի քույրը

«Շենգավիթ» բժշկական կենտրոնից տեղեկացնում են, որ ծնվել է 44-օրյա պատերազմում անհետ կորած Աշոտի Սարգսյանի քույրը:

«Լուսանկարի փոքրիկը Արեւիկն է, ով իր ծննդով նոր հույսի շողով է լցրել ընտանիքը:
Նրա մայրն ու 20-ամյա քույրը դժվար ու ցավոտ ճանապարհ են անցել։ Նրանք իսկական հայ կնոջ ուժեղ և հզոր տեսակ են:
Արեւիկի եղբայրը՝ Աշոտ Սարգսյանը, 44-օրյա պատերազմի մասնակից է եւ մինչ օրս համարվում է անհետ կորած։ Իսկ հայրը փոքրիկի լույս աշխարհ գալուց ամիսներ առաջ է մահացել։

Փոքրիկը ծնվել է «Շենգավիթ» ԲԿ-ում, եւ ինչպես հղիությունը հսկող, ապա ծնունդն ընդունող մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանն է պատմում՝ չնայած մեծ ու խորը վշտին՝ Արեւիկի մայրը երբեք չի անհանգստացրել եւ անգամ իր վատ ինքնազգացողության մասին տեղեկացրել են հարազատները, բայց ոչ ինքը։

42-ամյա կնոջ հղիությունը ընթացել է առանց բարդությունների, փոքրիկը ծնվել է լիովին առողջ:
Արեւիկն ու մայրիկն արդեն տանն են` առողջ և պատրաստ նոր կյանք սկսելու»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ