copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:44 13-06-2022

Մակրոնի կոալիցիան առաջատարն է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում՝ քվեաթերթիկների 71%-ի մշակումից հետո

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին» կոալիցիան քվեաթերթիկների 71%-ի մշակումից հետո առաջատարն է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում՝ հավաքելով ձայների 24.29%-ը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ֆրանսիայի ԱԳՆ-ի հրապարակած տվյալներին:

Գերատեսչության տվյալներով, խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում նախագահի կուսակցության մրցակիցներից Ժան Լյուկ Մելանշոնի ձախակողմյան «Նոր ժողովրդական էկոլոգիական-սոցիալական միությունը» (Nupes) ստացել է ձայների 22.61%-ը, Մարին Լը Պենի «Ազգային միությունը»՝ 21.35%-ը, «Հանրապետականները»՝ 10.84%-ը, Զեմմուրի «Վերանվաճումը»՝ 3.94%-ը։

Ֆրանսիայում անցկացվում են երկրի Ազգային ժողովի ընտրություններ, տեղական ժամանակով ժամը 17:00-ին (Երևանի ժամանակով 19:00-ին) մասնակցությունը կազմել է 39.42%:

Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հունիսի 19-ին, և գրեթե 6300 թեկնածուներից կընտրվի խորհրդարանի ստորին պալատի 577 պատգամավոր։

Ապրիլին Ֆրանսիայում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որում հաղթեց գործող նախագահ Էմանուել Մակրոնը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել