copy image url
Ավելին 4 տարի առաջ - 21:51 12-06-2022

Եղիսաբեթ II-ը դարձել է պատմության մեջ երկրորդ ամենաերկար կառավարող միապետը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը երկրորդ տեղն է զբաղեցրել պատմության մեջ ամենաերկար կառավարող միապետների ցուցակում։ Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը։

Եղիսաբեթ 2-րդ թագուհին առաջ է անցել Թաիլանդի թագավոր Փհումիփոն Ադուլյադետից, որը գահակալել է 70 տարի 126 օր՝ 1946-ից 2016 թվականների ընթացքում։

Վարկանիշում առաջին տեղը զբաղեցնում է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ը, որը 1643-1715 թվականներին կառավարել է 72 տարի 110 օր։

2015 թվականին Եղիսաբեթ II-ը գերազանցեց իր մեծ տատիկի՝ թագուհի Վիկտորիայի ռեկորդը, որը գահին էր 1837-1901 թվականներին, և դարձավ բրիտանական պատմության ամենաերկար կառավարող միապետը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին