copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:22 12-06-2022

Իրանը Վենեսուելային է հանձնել հայրենական արտադրության երկրորդ լցանավը

Իրանական կողմը շաբաթ օրը Վենեսուելային է փոխանցել սեփական արտադրության երկրորդ լցանավը, հաղորդում է ISNA գործակալությունը։

Նշվում է, որ նավթատարի հանձնման վերաբերյալ փաստաթղթերը ստորագրվել են Թեհրանում՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ներկայությամբ։ Զուգահեռաբար Պարսից ծոցի իրանական նավահանգիստներից մեկում գտնվող լցանավի հանձնման արարողությունը քաղաքական գործիչների համար հեռարձակվել է տեսակապի միջոցով։

Գործակալության տվյալներով, նավի երկարությունը 250 մետր է, լայնությունը՝ 44 մետր, բարձրությունը՝ 21 մետր։ Լցանավն ունակ է տեղափոխել 800 հազար բարել վառելիք։

Գործակալությունը նշում է, որ այս լցանավը փոխանցվել է երկու երկրների միջև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, որոնց համաձայն Թեհրանը պետք է ընդհանուր առմամբ չորս լցանավ կառուցի Կարակասի համար:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ