copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 01:22 12-06-2022

Ոչ-ոքիների երեկո. կայացան Ազգերի լիգայի մի շարք հանդիպումներ

Շարունակվում է Ազգերի լիգայի խաղարկության 3-րդ տուրը։

Խաղային օրը հագեցած էր մի շարք ուշագրավ հանդիպումներով։ Համառ պայքար ծավալվեց Ա լիգայի թիմերի միջև։ Կայացած 4 հանդիպումներն էլ ավարտվեցին ոչ-ոքի։ Օրվա կենտրոնական խաղի շրջանակում Անգլիայի հավաքականը հյուրընկալել էր Իտալիայի ընտրանուն. հանդիպումը գոլազուրկ ավարտ ունեցավ՝ 0։0։ Նույն՝ 3-րդ խմբի Հունգարիա - Գերմանիա հանդիպումը նույնպես ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1. Երկու գոլերն էլ գրանցվել են խաղասկզբում. 6-րդ րոպեին Ժոլտ Նագիի գոլին 3 րոպե անց պատասխանել է Յոնաս Հոֆմանը։ 4-րդ խմբում Նիդերլանդներ - Լեհաստան հանդիպումն ավարտվեց մարտական ոչ-ոքի՝ 2։2, խմբի մյուս խաղում Ուելսի և Բելգիայի ազգային թիմերը մեկական գոլ փոխանակեցին։

Բ լիգայի առաջին խմբում (որտեղ ընդրկված է նաև Հայաստանի հավաքականը) Իռլանդիայի ընտրանին սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց Շոտլանդիայի հավաքականի դարպասը։ Բ լիգայի մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները. Մոնտենեգրո - Բոսնիա և Հերցեգովինա՝ 1։1, Ռումինիա - Ֆինլանդիա՝ 1։0։

C դիվիզիոնի առաջին խմբում Թուրքիայի հավաքականը 2։0 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգի ընտրանուն, իսկ Ֆարերյան Կղզիների հավաքականը 2։1 հաշվով առավելության հասավ Լիտվայի ընտրանու նկատմամբ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել