Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 23:46 11-06-2022

Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի առաջնորդները ծրագրում են հունիսին այցելել Կիև

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ծրագրում են հունիսին այցելել Կիև, գրում է BILD am Sonntag թերթը՝ հղում անելով ֆրանսիական և ուկրաինական կառավարական շրջանակների աղբյուրներին։
Սպասվում է, որ ուղևորությունը կկազմակերպվի մինչև G7-ի գագաթնաժողովը, որը կանցկացվի հունիսի 26-28-ը։

Գերմանիան և Ֆրանսիան երկար ժամանակ բանակցում էին համատեղ այցի շուրջ, նշում է պարբերականը։ Մակրոնը պնդել է, որ այցը տեղի ունենա Ազգային ժողովի ընտրություններից հետո, որոնք կանցկացվեն հունիսի 12-ին և 19-ին։ Մակրոնն առաջարկել է նաև իր հետ հրավիրել Դրագիին։

Եվրոպացի առաջնորդների այցը պետք է վկայի Ուկրաինայի հարցում ԵՄ միասնության մասին, եզրափակում է պարբերականը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ