Ավելին 3 տարի առաջ - 21:34 11-06-2022

Լեհաստանում վարորդներն արգելափակում են բենզալցակայանները՝ ի նշան բենզինի թանկացման դեմ բողոքի

Լեհաստանում բենզինի գնի թանկացումից դժգոհ վարորդները բողոքի ակցիաներ են կազմակերպել բենզալցակայաններում, հայտնում են լեհական լրատվամիջոցները։

Ինչպես հայտնում է Beskidzka24 պորտալը, Բյելսկո-Բյալա քաղաքում լեհական խոշորագույն նավթավերամշակման գործարանին պատկանող բենզալցակայանում, ավտոմոբիլիստները սկսել են միջամտել բենզալցակայանի աշխատանքին, մասնավորապես՝ բենզինի համար վճարելով մանր մետաղադրամներով կամ երկար մնալով զուգարանում։ Ակցիան ավարտվել է ոստիկանների հայտնվելով։ Նմանատիպ բողոքի ակցիաներ են անցկացվել երկրի տարբեր շրջաններում, գրում են լրատվամիջոցները։

Լրատվամիջոցի տվյալներով, Pb95 բենզինի մեկ լիտրը երկրում աճել է մինչև 8 զլոտի (մոտ 1,86 դոլար) և, ըստ տնտեսագետների, դա դեռ վերջնական սահմանը չէ։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ