copy image url
Ավելին 4 տարի առաջ - 22:29 11-06-2022

Թողարկվել է արևային էներգիայով աշխատող աշխարհում առաջին մեքենան

Հոլանդական Lightyear ընկերությունը արևային էներգիայով աշխատող ավտոմեքենայի համաշխարհային շնորհանդես է անցկացրել, որը ստացել է Lightyear 0 անվանումը: Մեքենայի արժեքը սկսվում է 250,000 եվրոյից, իսկ արտադրությունը կսկսվի այս աշնանը:

Մեքենան հագեցած է արևային մարտկոցներով, որոնք տեղադրված են տանիքի և կապոտի վրա։ Նրանք մեքենային տրամադրում են օրական 70 կմ և տարեկան մինչև 11 հազար կմ վազքի լրացուցիչ պաշար, ասել են մեքենան ստեղծողները։

Մեկ ժամվա ընթացքում Lightyear 0-ն արեգակնային էներգիայի շնորհիվ լիցքավորվում է այնքան, որ բավարար է 10 կմ վազքի համար։ Եթե ​​օրական 50 կիլոմետր եք վարում, ապա մեքենան ամիսներով կարող եք չլիցքավորել, պնդում է հոլանդական արտադրողը։

Նորույթն ի վիճակի է լիցքավորվել նաև ցանցից, ինչպես մյուս բոլոր էլեկտրական մեքենաները։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր