copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:13 11-06-2022

Վրաստանի վարչապետը Եվրախորհրդարանի բանաձևը համարել է «վիրավորական» և «իռացիոնալ»

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «վիրավորական» է համարել Եվրախորհրդարանի բանաձևը, որը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի դեմ։

«Իհարկե, այդ բանաձեւը հագեցած է ստերով, անարժանահավատ տեղեկություններով և վիրավորական է»,- լրագրողներին ասել է վարչապետը, գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

Նրա գնահատականով, փաստաթուղթը «զուրկ է որևէ ռացիոնալիզմից ու ողջամտությունից», և դրանում կան «բազմաթիվ փաստական ​​անճշտություններ ու կեղծիքներ»։ Նա հավելել է, որ բանաձևի դերը «խորհրդանշական» է:

«Ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ քաղաքացիներին պարզաբանել, որ Եվրախորհրդարանի նման բանաձևը այն գործընթացում, որում մենք գտնվում ենք, ոչ մի նշանակություն չունի»,- ասել է նա։

Եվրախորհրդարանը հինգշաբթի օրը՝ հունիսի 9-ին, բանաձև է ընդունել Վրաստանում լրատվամիջոցների ազատության և լրագրողների անվտանգության վերաբերյալ՝ Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ԵՄ-ին անդամակցելու հայտերի վերաբերյալ Եվրահանձնաժողովի որոշումից մեկ շաբաթ առաջ։ Դրանում խոսվում էր ԶԼՄ-ների աշխատանքին Վրաստանի իշխանությունների միջամտության և քաղաքականացված արդարադատության դեպքերի մասին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին