Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 3 տարի առաջ - 14:53 11-06-2022

Samsung-ի գովազդում ընկերության սմարթֆոնի փոխարեն սխալմամբ ներկայացվել է iPhone

Samsung Members ֆիրմային հավելվածում հրապարակվել է գովազդային բաններ, որում պատկերված է iPhone։ Սակայն որոշ ժամանակ անց Apple սմարթֆոնի մոդելը փոխարինվել է Samsung-ով, հաղորդում է Sammobile պորտալը։

«Պատասխանատու անձը սխալ է թույլ տվել բնօրինակ ֆայլի դիզայնը փոխելու գործընթացում։ Բանների պատկերը կփոխվի և կփոխարինվի այսօր։ Շնորհակալություն Galaxy ծառայության հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար: Մենք կձգտենք մատուցել լավագույն ծառայությունը»,- հայտարարել է Galaxy Store-ի ներկայացուցիչը համայնքի պաշտոնական ֆորումում:

Ենթադրվում է, որ դիզայները օգտագործել է ֆոնդային պատկերներ և ակտիվներ՝ գովազդի ստեղծման համար: Միաժամանակ առցանց օգտատերերը չեն հասկանում, թե ինչպես է նման պատկերը հավանության արժանացել ընկերության մենեջերների կողմից։ Հավանաբար Samsung-ը չունի վերահսկման բավական բարձր մակարդակ՝ նման դեպքերից խուսափելու համար։

Galaxy Store հավելվածում հասանելի համակարգային տարբեր թեմաներ գովազդող նկարն այժմ պատկերում է Android սմարթֆոնը, որը նման է Samsung Galaxy A սերիայի մոդելներին:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ