copy image url
Միտք Ներքին 4 տարի առաջ - 10:14 11-06-2022

Եթե վերևներում ասում են՝ չկա, ուրեմն՝ կա, իսկ ներքևները միշտ ճիշտ են

Հայաստանում քաղաքական ճգնաժամ կա՞, թե՞ չկա: Հայաստանում հիմա կա-ն ու չկա-ն այնքան փխրուն սահման ունի, դրանց արանքի եզրագիծն այնքան բարակ է, որ հաճախ, եթե ոչ մշտապես, աղոտվում է ու նույնանում: Հայաստանում իշխանություն կա՞, թե՞ չկա, բանակ կա՞, թե՞ չկա, Արցախը կա՞, թե՞ չկա, և վերջապես Հայաստանը կա՞, թե՞ չկա, մենք կա՞նք, թե՞ չկանք, իրակա՞ն ենք, թե՞ իրական չենք: Մեզանից ո՞ր մեկը կարող է հստակ պատասխանել այս հարցին, վճռական ասել՝ այո՛ կամ ո՛չ: Այնպես, որ ինքը համոզված լինի և համոզի դիմացինին:

Հայաստանում այսօր կա 40-ից ավելի ձերբակալված, որոնց նկատմամբ դատարանը վերջին մեկ ամսում է վճիռներ կայացրել: Նրանք դիմադրության շարժման մասնակիցներ են, ակտիվիստներ ու գործիչներ: Նրանց, որքան էլ իշխանությունները հակառակը պնդեն, ձերբակալել ու կալանավորել են միմիայն քաղաքական դրդապատճառներով, քանի որ կապված են շարժման հետ իրենց մեղքով ու անմեղությամբ: Հայաստանում նախկինում նման բան չկար, երբևէ նման իրողություն չի եղել:
40 օրից ավելի է Հայաստանում կա բազմահազարանոց հավաքներ ու երթեր: Վաղ առավոտից մինչև ուշ գիշեր մարաքաղաքում իրականացվում են տարբեր ու տարաբնույթ անհնազանդության խաղաղ ակցիաներ: Նախկինում այդքան հետևողական ու լարված իրավիճակ չկար: Հիմա հազարավոր, գուցե տասնյակ հազարավոր ոստիկաններ են Երևանում, կարմիր և սև բերետավորներ: Նրանք բոլորն էլ կոնկրետ գործողությունների մեջ են ներկայանում հասարակությանը: Նախկինում այդքան ոստիկաններ չկային Երևանում, չենք տեսել երբևէ, հատկապես գործողություն իրականացնելիս: Հիմա հնգաշերտ, երբեմն էլ յոթնաշերտ ոստիկանական պատերով են պաշտպանում կառավարական շենքերը, մուտքերն ու հետնամուտքերը: Նախկինում այդ տագնապը, զգուշավորությունն ու հիստերիան չկար, այդքան ոստիկան չկար իշխանության և ժողովրդի միջև: Հիմա խորհրդարանում ընդդիմության պատգամավորներ չկան, նախկինում երբեք այդքան երկար չէին բացակայել՝ ի նշան այն բանի, որ իշխանություն չկա Հայաստանում, որ այլևս ժողովրդը համաձայն չէ նրա գործողությունների հետ:

Հիմա այս ամենը կա՞ է, թե՞ չկա է, քաղաքական ճգնաժամ կա՞ Հայաստըանում, թե՞ չկա: Դժվար է միանշանակ պատասխանել: Վրևներում ասում են՝ չկա, ինչը բնական է, իսկ ներքևներում ասում են՝ կա, ինչը դարձյալ բնական է: Եթե վերևներում ասում են՝ չկա, ուրեմն՝ կա, իսկ ներքևները միշտ ճիշտ են:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից