Ներքին 2 տարի առաջ - 11:00 15-06-2024

Վերևներում մի հոպար ունենք, ինքն է վախկոտ դասալիք. քաղաքացիները՝ Փաշինյանի մասին

Վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ Ազգային ժողովի ամբիոնից վախկոտ դասալիքներ անվանեց գեներալներին, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիներին։

Ուշագրավ է, որ նման հայտարարություն անում է մի մարդ, որը բանակում չի ծառայել և տեղաշարժվում է բացառապես ոստիկանական զորքի ուղեկցությամբ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներով, անցորդներից հետաքրքրվել, ո՞վ է Հայաստանի թիվ 1 վախկոտ դասալիքը։ «Բոլոր ընդդիմության և ներկա իշխանության ներկայացուցիչները»,- ասաց մի տղամարդ։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ բոլոր այն մարդիկ են, ովքեր չեն ծառայել բանակում, սակայն, ճշտող հարցին՝ Փաշինյանին էլ նկատի ունի, քանի որ վերջինս նույնպես չի ծառայել բանակում, քաղաքացին վրդովվեց․

«Գիտեք ինչ կա, ռադ արեք»։ Հարցված քաղաքացիներից մեկն էլ չցանկանալով բարձրաձայնել վարչապետի անունը, պատասխանեց այսպես․ «Ինքը, մեր հոպարը էլի, մի հատ վերևներն ունենք։ Վախկոտ ո՞րն է, ոչ անում է, ոչ թողնում է խալխն անի․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան