Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:27 10-06-2022

Ինչու են «Երկիր մեդիա»-ի տնօրենին բերման ենթարկել իր աշխատասենյակից

Այսօր իր աշխատասենյակից ԱԱԾ-ի կողմից բերման է ենթարկվել «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը։

Դաշնակցական Գեղամ Մանուկյանը այս պահին մանրամասներ է հայտնում, թե ինչ գործի շրջանակներում են Եսայանին ձերբակալել ու բերման ենթարկել․ «Անհայտ քաղաքացիներ՝ քաղաքացիական հագուստով՝ թվով 4 հոգի, եկել են Բագրատ Եսայանի աշխատասենյակ, և առանց որևէ բացատրության՝ հենց այստեղից էլ բերման են ենթարկել, հետո նշել են, որ ձերբակալում են Եսայանին։

Հայտնի է դարձել, որ նրան տարել են ԱԱԾ, նախնական տեղեկություններով՝ 2 տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Փաստորեն 2 տարի նախաքննությունը գնացել է, Բագրատ Եսայանը 2 տարի Երևանում ապրել է, ակտիվ մասնակցել է հանրային կյանքին, հանդես է եկել մամուլի ասուլիսներով, հարցազրույցներով։ Մեկ այլ շինծու գործով՝ 10 հոգու շարքերում նաև Բագրատ Եսայանին մեղադրանք է առաջադրվել՝ իբր դատախազության մոտ ակցիայի ժամանակ հայհոյել են Նիկոլ Փաշինյանին։ Ամեն անգամ դատական նիստերին Բագրատ Եսայանը պարտաճանաչ ներկայացել է, դատաքննության ընթացքում հանդես է եկել բազում ելույթներով, բացատրություններ է տվել, հարցեր է ուղղել վկաներին, հետո հանդես է եկել ասուլիսներով։

Այս ողջ ընթացքում Եսայանը գտնվել է Երևանում, և 2 տարի առաջվա նախաքննության ընթացքում քննիչները կամ ԱԱԾ-ականները որոշել են, որ հենց պիտի գան «Երկիր մեդիա» հեռուստաընկերություն, պետք է գան լրատվամիջոց, պետք է լրատվամիջոցի աշխատանքը խաթարելով՝ մտնեն Եսայանի աշխատասենյակ և նրան այստեղից տանեն»,- ասաց Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում