copy image url
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 11:47 10-06-2022

Այս իշխանությունները խրտնում են այն ձևակերպումից, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ կա․ Աշոտյան

«Այսօր արձանագրում ենք Հայաստանում քաղաքական ճգնաժամի հերթական օրը։ Այս իշխանությունները, ինչպես սատանան՝ խաչից, խրտնում են այն ձևակերպումից, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ կա։ Այն, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ կա, տեսնում են բոլորը՝ բացի Նիկոլից և իր մերձավոր շրջապատի ընկալումներից, որովհետև հազար հոգին բավարար էր, որպեսզի հազարավոր ոստիկաններ դուրս հանեն փողոց, ինչ է՝ մի քանի արտգործնախարարների մասնակցությամբ նախագահականում պետք է նիստ անեին։ Բա քաղաքական ճգնաժամը պոչով-պոզո՞վ է լինում»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը։

«Պատկերացրեք՝ ինչքան խիթ է Հայաստանի օդի մեջ կախված քաղաքական օրակարգը, ինչքան խիթ է այս ամենի ներվը, ինչքան սուր է այս ամենի ընկալումը, որ ընդամենը հազար հոգով գնացել էինք, մեր դեմ հանել էին հազարավոր ոստիկաններ», - հավելեց նա։

Հիշեցնենք՝ «Դիմադրություն» շարժման անդամները վաղ առավոտյան հավաքվել էին Ֆրանսիայի հրապարակում։ Նրանք երթով քայլում են դեպի Բաղրամյան 26: Նշենք, որ այստեղ անցկացվում է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում