copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:27 10-06-2022

Արձակուրդային տրամադրություններ ԱԺ-ում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Չնայած ԱԺ նստաշրջանն ավարտվում է հունիսի 17-ին, երեկ հրավիրված արտահերթ նիստից պարզ դարձավ, որ ՔՊ-ականների մոտ արդեն արձակուրդային տրամադրություններ են․ նրանք ներկա չէին կառավարության օրակարգով հրավիրված արտահերթ նիստին։ Գործուղման մեկնած Ալեն Սիմոնյանի փոխարեն նիստը վարող Ռուբեն Ռուբինյանին երկու փորձից միայն հաջողվեց քվորում ապահովել։ Առաջին գրանցմանը պարզվեց, որ դահլիճում 53 պատգամավոր կա՝ քվորում չկա։


Ռուբինյանը հորդորեց երկրորդ անգամ գրանցվել․ հավանաբար՝ ոմանք բացակա ընկերների փոխարեն գրանցվեցին եւ քվորումն ապահովեցին։ Մի քանի ժամ հետո, Ռուբինյանը թեպետ նախապես հայտարարել էր քվեարկության մասին, սակայն ստիպված էր աշխատասենյակներում գտնվող գործընկերներին դահլիճ հրավիրել։ Քվեարկության պահին պարզ դարձավ, որ ձայները չեն բավականացնում, եւ Հայկ Կոնջորյանը ստիպված 20 րոպե ընդմիջում խնդրեց՝ պատգամավորներին «բերման ենթարկելու» համար։ Ուշացած պատգամավորները ներկայանալով՝ հերթով բացատրություններ էին տալիս Կոնջորյանին։ Տեղեկություն կա, որ կառավարությունը դեղին քարտ է ցույց տվել օրենսդիրներին՝ իրենց հրավիրած նիստի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։ Կարող էին մի քարտ էլ ցույց տալ, որ, օրակարգի հարցերը թողած, բարձր ամբիոնն օգտագործում են ընդդիմությանը քլնգելու համար։

Երեկ փայլեց Գեղարքունիքից ընտրված Նարեկ Գրիգորյանը, ով, ըստ լուրերի, ինքնավնասումով խուսափել է բանակում ծառայելուց եւ երեկ պատմում էր, որ 44-օրյա պատերազմում ջոկատ է առաջնորդել, որի կազմում կռվել է նաեւ Իշխան Սաղաթելյանի հայրը։ Վերջինս «խնդրում էր, որ տուն գնա, իր տղաները կգան, կմասնակցեն. գնաց, տղաներից ոչ մեկը չեկավ»։ Ի դեպ, մի առիթով էլ նա ասել էր, թե իր պապը 41 թվին կռվել է Ղարաբաղում։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր