copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:57 09-06-2022

Երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը

Այսօր Կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել ԱԺ արտահերթ նիստ։

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում է Կառավարության կողմից ներկայացված՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելուն։

Հարցի վերաբերյալ ԱԺ-ում ելույթ ունեցավ Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը։
«Ձեր քննարկմանն եմ ներկայացնում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը։ Ինչպես տեղյակ եք, ներկայումս իրավական ակտերով նախատեսված ռազմավարությունների մշակման և ընդունման գործընթացը սահմանվում է ոչ միասնական ձևով, քանի որ բացակայում են արդեն իսկ մշակված ռազմավարական բնույթի ակտերն ընդունելու մասին հատուկ իրավակարգավորումները։
Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ գործնականում ռազմավարություններ ընդունելիս առաջանում են խնդիրներ, կապված լիազորող նորմի հետ, մշակվել է նախագիծ, որով առաջարկվում է սահմանել մեկ միասնական կարգ։
Հարկ է նշել, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացում նախագիծը որևէ փոփոխության չի ենթարկվել»,- ասաց Թումանյանցը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել