copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:13 09-06-2022

Երևանում ավտոբուսի վարորդին նկատողություն անելու համար դանակահարել են. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 9-ին, սպանության փորձ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:35-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի առաջային անոթային գծի ուղղությամբ կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բժիշկները հիվանդանոցում ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:

Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են վիրավորի ինքնությունը, ով Երևանի բնակիչ, 65-ամյա Արթուր Մ.-ն է:

Նոր Նորքի ոստիկանապետ Ի. Մեսրորպյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ խումբ և քրեական հետախուզության բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողների հետ, տաք հետքերով պարզել են որոշ հանգամանքներ, թե որտեղ և ինչ պայմաններում է տեղի ունեցել դեպքը:

Նոր Նորքի ոստիկանները Ավանի ոստիկանների հետ՝ Ավանի բաժանմունքի պետ Արտաշես Մուշեղյանի գլխավորությամբ, Շենգավիթ վարչական շրջանում հայտնաբերել են կասկածյալին ու բերման ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին: Նա Երևանի բնակիչ, 55-ամյա Համլետ Հ.-ն է:

Վերջինս ոստիկանությունից ներկայացվել է քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանության փորձի համար կասկածվողը առավոտյան նստել է թիվ 42 երթուղին սպասարկող ավտոբուսը և հասնելով Նոր Նորք վարչական շրջան, Արթուր Մ.-ն, ով ավտոբուսի վարորդն է, նրան զգուշացրել է, որ արգելվում է տրանսպորտի մեջ ծխել և հորդորել է, որպեսզի չծխի, սակայն նա շարունակել է ծխել, իսկ հետո իր մոտ եղած դանակով հարվածել է վարորդին:

Վերջինիս, երբ տեղափոխել են հիվանդանոց, դանակը եղել է մարմնի մեջ խրված:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով