Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:50 09-06-2022

Դատավորների միության նախագահի հայտարարությունը պետք է քննարկվի․ չի կարող խորհրդաժողովը շրջանցել այդ հարցը Արա Զոհրաբյան

Երեկ Երևանում մեկնարկել է «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» երկօրյա խորհրդաժողովը, որը կազմակերպում է ԵԽ-ն: Խորհրդաժողովը փակ է ոչ միայն ընդդիմադիր պատգամավորների, այլև լրագրողների համար։

Oragir.news-ի հետ զրույցում Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը, ով նույնպես հրավիրված չէր խորհրդաժողովին, ասաց, որ տեղյակ է, որ այդ խորհրդաժողովը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի և Եվրոպայի միության կողմից: «Հետևաբար այդ թեմայով խորհրդաժողովին պարտադիր պետք է հրավիրեին նաև փաստաբանների պալատի ներկայացուցչին», - հավելեց նա։

Անդրադառնալով մասնակիցներին՝ նա նշեց, որ կարծում է՝ եթե ցանկանում ենք ունենալ ուժեղ և անկախ դատական իշխանություն, ապա պետք է բոլոր շահագրգիռ կողմերին լսել, այդ թվում՝ փաստաբաններին: «Որքան մեծ ներգրավվածություն ունենան փաստաբանները, այնքան ավելի արդյունավետ կլինի քննարկումը»:

Խորհրդաժողովին հրավիրված չէ նաև Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը, նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Ազարյանը ամիսներ առաջ միջազգային կազմակերպությունների ուշադրությունն էր հրավիրել դատական իշխանության նկատմամբ ճնշումներին։ Զոհրաբյանից հետաքրքրվեցինք, թե հայտարարության մեջ տեղ գտած խնդիրներին անդրադարձ կլինի՞ խորհրդաժողովի ընթացքում։

«Չգիտեմ դատավորների միության նախագահի հայտարարությունը կքննարկվի, թե՝ ոչ, բայց պետք է քննարկվի: Չի կարող խորհրդաժողովը շրջանցել այդ կարևոր հարցը»:

Հիշեցնենք, որ հայտարարության մեջ ներկայացված են փաստեր, որոնք, ըստ միության անդամների, ակնհայտ ցույց են տալիս, որ մեր երկրի քաղաքական իշխանությունը որդեգրել է դատական իշխանությունն իրեն ենթարկելու ռազմավարություն և քաղաքականություն, և դրանք պետք է դիտարկել դատական իշխանության նկատմամբ ճնշումների գործընթաց։ Քաղաքական իշխանության՝ վերը թվարկված դրսևորումներն անհա­մատեղելի են անկախ դատական իշխանության գոյութ­յան հետ։

Հայտարարությամբ միջազգային կառույցների ուշադրությունն էր հրավիրվում խնդրին և հայցվում նրանց աջակցությունը՝ Հայաստանում դատավորների և դատարանների նկատմամբ ճնշումների կանխարգելման հարցում։

Նշենք նաև, որ խորհրդաժողովին ելույթ պետք է ունենային ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանը, միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանը, Կարեն Անդրեասյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի-Մալորին, ԵԽ պաշտոնյաներ, Լիտվայի ՍԴ նախագահը, եվրոպացի այլ պատվիրակներ։ Ներկա են Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը, սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամները, ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վարդանյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը և այլք։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ

Ձեզ գուցե հետաքրքրի