copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:18 08-06-2022

2016 թ. ի վեր իրականացվել է համայնքների միավորման 72 ծրագիր

2016 թ. ի վեր իրականացվել է համայնքների միավորման 72 ծրագիր, ինչի արդյունքում 908 համայնքի միավորման արդյունքում ձևավորվել է 72 համայնք: Միավորված համայնքներում իրականացվել են վերլուծություններ համայնքային փնջերի ծրագրային առաջնահերթությունների վերաբերյալ, որով պարզ է դարձել, որ ծրագիրը հաջողել է:

Ուստի, վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու համար Կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում է մի շարք մարզերում ձեւավորել համայնքային փնջեր:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքով՝ առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու 13 համայնք, 141 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է 5 համայնք՝ ՀՀ Արագածոտնի մարզի Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Ալավերդի, Լոռու մարզի Տաշիր, Սյունիքի մարզի Սիսիան:
Նախաձեռնությամբ ավագանին կկարողանա զբաղեցնել որևէ պաշտոն աշխատակազմում եւ ղեկավար պաշտոն՝ համայնքային ենթակայության կազմակերպություններում:

Փոխնախարարի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ համայնքի ավագանու անդամը գործունեությունն իրականացնում է հասարակական հիմունքներով, և պետական հանրային պաշտոն զբաղեցնող անձանց օրինակով արգելելով վերջիններիս կատարել վճարովի այլ աշխատանք՝ նեղացվում է ավագանու անդամի պաշտոնին հավակնող անձանց քանակը, ինչը կհանգեցնի մասնագիտական ունակություններով օժտված ավագանու անդամների քանակի նվազեցմանը:

Օրենսդրական նախաձեռնությամբ համայնքներում վերացվելու է գլխավոր ճարտարապետների ինստիտուտը: Համայնքի գլխավոր ճարտարապետի՝ կանոնանդրությամբ վերապահված որոշ լիազորությունների միանձնյա իրականացումը վերացնելով՝ հնարավորություն կընձեռնվի ճարտարապետների մասնագիտական խմբերին բազմակողմանիորեն և օբյեկտիվորեն քննարկել քաղաքաշինական ծրագրերն ու խնդիրները և տալ անհրաժեշտ ճարտարապետական լուծումներ:

Հստակեցվում է ավագանու խմբակցությունների գործավարների և փորձագետների թվաքանակը՝ կախված խմբացության ավագանու անդամների քանակից: Ըստ այդմ՝ մինչև 7 անդամ ունեցող խմբակցությունը կունենա մեկ գործավար, 7-ից ավելի անդամ ունեցող խմբակցությունը՝ մեկ գործավար և 1 փորձագետ:

Առաջարկվում է հստակեցնել նաև համայնքի ավագանու նիստը հրավիրելու և վարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը: Գործող օրենքում այդ իրավասությունն ունեն համայնքի ղեկավարը կամ նրա պաշտոնակատարը: Սակայն, չի բացառվում, որ համայնքի ղեկավարի բացակայության ընթացքում առաջանա ավագանու նիստ հրավիրելու անհրաժեշտություն, ուստի, ըստ առաջարկվող կարգավորման, նիստը կկարողանա վարել նաև համայնքի աշխատակազմի ղեկավարը:

Պատգամավորների կարծիքով՝ աշխատակազմի ղեկավարի՝ նիստը վարելու առաջարկը խնդրահարույց է: Վաչե Տերտերյանի խոսքով՝ հարցը կարելի է քննարկել և գտնել առավել նպատակահարմար լուծում:

Փոփոխություններն առաջարկվում է կատարել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում և կից փաթեթում: Հարցը քննարկվել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 8-ի նիստում և ստացել է դրական եզրակացություն:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին